Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մագնուս Կառլսենին ուղարկեք Փոքր Գոնդուրա

Մագնուս Կառլսենին ուղարկեք Փոքր Գոնդուրա
24.06.2014 | 13:41

Հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը դեռևս երազի մեջ է:
Ախալքալաքի Փոքր Գոնդուրա գյուղում ծնված պատգամավորը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին 3,5 րոպեում պարտության մատնեց: Վարդապետյանն այնպիսի քայլ է կատարել, որի արդյունքում Կառլսենը ստիպված էր կորցնել թագուհուն, նա նախընտրել է հանձնվել. «Դա ինձ համար պատմական քայլ էր, G-4 քայլի արդյունքում Մագնուս Կառլսենը շնորհավորեց ինձ։ Բնականաբար, չեմպիոնի համար դա այնքան էլ հաճելի իրողություն չէր, բայց նա մեծահոգություն ունեցավ շնորհավորելու ինձ։ Բոլոր դեպքերում չեմ կարծում, որ ուրախ էր»։
Տաճատ Վարդապետյան-Մագնուս Կառլսեն խաղը տեղի է ունեցել երեկ «Գաֆեսճյան» կենտրոնում, որտեղ նորվեգացի շախմատիստը հանդիպել է ԱԺ շախմատասեր պատգամավորներին՝ հանրապետական Սամվել Ֆարմանյանին, Արայիկ Հովհաննիսյանին, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանին, և նրանց հետ առանձին-առանձին բլից խաղեր անցկացրել: Կառլսենին պարտության մատնողը Տաճատ Վարդապետյանն էր, որ վերջին անգամ շախմատում հաղթել էր դպրոցական տարիներին՝ մասնակցելով Բոգդանովկայի շրջանային խաղերին:
«Դա ինձ համար վարդագույն երազ էր, իհարկե, հավանականությունից այնքան հեռու էր ոչ միայն ոչ ոքին, այլև մի փոքր երկար պայքարելը և ուշ պարտվելը արդեն նվաճում էր։ Դե պատկերացրեք այս պարագայում իմ ցնծության դոզան»,- ասաց Վարդապետյանը։
Փայլուն հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արդեն պարգևատրել է գործընկերոջը: «ԱԺ նախագահը հրավիրել էր իր մոտ, նա պարգևատրեց ինձ, տուփը դեռ չեմ բացել, փոքրիկ հուշանվեր է»,- ասաց պատգամավորը։
Ցնծության մեջ են Ախալքալաքի Փոքր Գոնդուրա գյուղի բնակիչները. ոգևորված իրենց համագյուղացու հաղթանակով՝ նրանք որոշել են հատուկ հուշարձան կանգնեցնել, որը կմարմնավորի այն պահը, երբ Մագնուս Կառլսենը հանձնվում է Տաճատ Վարդապետյանին:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ